04 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին․ հայտարարություն

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին․ հայտարարություն

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է․ այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։

««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում  Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:

Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին,  կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Ուժը միասնության մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026