
Բաքուն կոչ է արել Մոսկվային չօգտագործել Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ հարաբերություններում
Բաքուն դիվանագիտական ուղիներով ռուս պաշտոնյաներին հայտնել է հայ-ռուսական հարաբերություններում Ղարաբաղյան տարածաշրջանի օգտագործման անթույլատրելիության մասին․ գրում է interfax.ru-ն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես նաև դրանից հետո, ռուս պաշտոնյաները հանրային քննարկումներում անդրադարձել են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցերին», – նշվել է հայտարարությունւոմ։
Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորքշումը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, նշում է, որ չնայած դրան, այս թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։


