06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն դժվարին իրավիճակում է՝ հատկապես ընտրությունների շրջանում, և մենք պետք է նրբանկատ լինենք․ Լուկաշենկո

ՀՀ-ն դժվարին իրավիճակում է՝ հատկապես ընտրությունների շրջանում, և մենք պետք է նրբանկատ լինենք․ Լուկաշենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ հարաբերություններում․ БЕЛТА-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է անդամ», – նշել է Բելառուսի ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պետք է շատ նրբանկատ լինենք։ Հայաստանն այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրությունների շրջանում։ Շատ դժվարին իրավիճակ։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում», – նշել է Լուկաշենկոն։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026