06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ նկատմամբ քրեական գործ չկա, իսկ եթե լինի, հնարովի է լինելու․ Հայկ Սարգսյան

Իմ նկատմամբ քրեական գործ չկա, իսկ եթե լինի, հնարովի է լինելու․ Հայկ Սարգսյան

Իմ նկատմամբ քրեական գործ չկա, չի կարող լինել։ Այսինքն՝ եթե լինի, պետք է լինի հնարովի․ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նշենք, որ չնայած նա խորհրդարանի իշխող խմբակցությունից դուրս չի եկել, բայց, այսպես ասած, ոչ բարիդրացիական հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ։

Հայկ Սարգսյանը խոսել է նաև իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք նախկինի պես ջերմ հարաբերություններ չունեն։

«Փաշինյանի հետ մինչև 2018-ն ունեցել ենք ընկերական, ջերմ հարաբերություններ, բայց դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այդ հարաբերությունները չէին կարող նույնը մնալ, որովհետև եթե դու քո ընկերոջը չես կարող ամեն պահի զանգել, խոսել, այդ կապը կորչում է, ու  ոչինչ նախկինի պես չի կարող շարունակվել։ Ես դա բնական ու նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10, 20, 30 տարի հետո Փաշինյանը չի լինի վարչապետ, մեր ընկերությունն էլի՛ կշարունակվի։ Այսինքն՝ ընկերությունը կա, բայց դա չի շարունակվում»,- նշել է Սարգսյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026