09 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցակը ես եմ գլխավորում, բայց վարչապետի թեկնածուն ես չեմ․ Ծառուկյանի ճեպազրույցը՝ կետերով

Ցուցակը ես եմ գլխավորում, բայց վարչապետի թեկնածուն ես չեմ․ Ծառուկյանի ճեպազրույցը՝ կետերով

Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ է վերընտրվել Գագիկ Ծառուկյանը։

Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրա հայտարարությունների առանցքային դրույթները՝ կետերով․

  • Ցուցակը, այո՛, ես եմ գլխավորելու, բայց դա դեռ չի նշանակում, որ ես եմ լինելու մեր ուժի վարչապետի թեկնածուն։
  • Ունենք վարչապետի 3-4 թեկնածու, առաջիկայում պարզ կլինի՝ նրանցից ով է վարչապետի թեկնածուն։
  • Եթե խորհրդարան մտնի ընդդիմադիր 3 ուժ, և այնպես ստացվի, որ վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, մենք մեր ձայները նրա ուժին չենք տալու։
  • Ո՛չ հների, ո՛չ էլ ներկաների հետ կոալիցիա չեմ պատկերացնում։
  • Բելառուսի նախագահն իմ ընկերն է, նա ամեն հարցով հայ ժողովրդի կողքին է։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026