
Ուկրաինան պահանջում է գումարել ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ
Ուկրաինան, ՄԱԿ-ի երեք տասնյակ անդամ երկրների հետ, դիմել է Էկվադորին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն է: Խնդրում են հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումը։
X-ում գրել է Ուկրաինայի դիվանագիտության ղեկավար Դմիտրի Կուլեբան:
«Հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածությունների», – գրել է նախարարը: