
ԱՄՆ-ն սկսել է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է «մաքրել» Հորմուզի նեղուցը՝ հավանաբար նկատի ունենալով ականազերծման աշխատանքները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անում է դա՝ «ամբողջ աշխարհի», այդ թվում՝ Չինաստանի, Ճապոնիայի և եվրոպական երկրների շահերից ելնելով։
«Այժմ մենք սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման աշխատանքները՝ որպես լավություն աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշների: Անհավանական է, բայց նրանք չունեն ո՛չ քաջություն, ո՛չ էլ կամք այս աշխատանքն ինքնուրույն կատարելու համար», – նշել է Թրամփը Truth Social-ում հրապարակված գրառման մեջ:


