29 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ուզում է Հայաստանը թողնել առանց դաշնակցի, որպեսզի հեշտ լինի խժռելը․ Գասպարյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ադրբեջանն ուզում է Հայաստանը թողնել առանց դաշնակցի, որպեսզի հեշտ լինի խժռելը․ Գասպարյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ոչինչ չի փոխվել, քաղաքականության էությունը նույնն է, ընդամենը դերակատարներն են փոխվել․ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ, քգթ, դեցենտ Աբրահամ Գասպարյանը «Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի այս տարվա առաջին թողարկմանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։



«Սա պարզապես նոր, կանխարգելիչ պատերազմ սկսելու անոնս է, ազդագիր: Ալիևը ճար չունի՝ ներքին լսարանին կերակրելուց զատ, խնդիր ունի միջազգային հարթակներում իր նեոֆաշիստական քաղաքականությունն արդարացնելու և ճիշտ պահին ասելու՝ ախր ես ձեզ զգուշացնում էի, դուք չէիք լսում: Այս նույն քաղաքականությունը, հիշե՛ք, 44-օրյա պատերազմից առաջ էր: Այսօրվա պես հիշում եմ՝ դեռ 2020-ի փետրվար-մարտ ամիսներին, երբ Ալիևը նման հայտարարություն արեց՝ առաջին կոչս մեր ԱԳՆ-ին էր, որ անհրաժեշտ է փոխել խաղի կանոնները և արգելակել այս սանձարձակ քաղաքականությունը, ինչը, բնականաբար, չարժանացավ արձագանքի»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։



Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է Հայաստանին թողնել առանց դաշնակցի կամ բարեկամի, որպեսզի հեշտ լինի նրան խժռելը: Իսկ դա բերելու է մեր ռեգիոնում ուժերի բալանսի խախտման։



Մանրամասները՝ տեսանյութում։