Դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա պաղեստինա-իսրայելական պատերազմը, առնվազն այն պատճառով, որ կողմերից ոչ մեկը իր վերջնական նպատակին չի հասել։ ABC Media-ի հետ զրույցում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Իսրայելը նշում է, որ կանգ չի առնելու մինչև չհասնի վճռական հաղթանակի՝ Գազայի տարածքի նկատմամբ վերջնական վերահսկում, ՀԱՄԱՍ-ի իշխանազրկում։ ՀԱՄԱՍ-ն էլ դեռևս չի կարողանում իր պայմաններով ավարտել պատերազմը»,- ասել է Պետրոսյանը
Փորձագետի խոսքով՝ պատերազմի չդադարելը կախված է նաև արտաքին գործոններից։
«Չնայած միջազգային հանրությունը Իսրայելից պահանջում է դադարեցնել պատերազմը, բայց դեռևս չկա միջազգային այն բռունքը, որը կստիպի Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը»,- նշել է արաբագետը։