26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև․ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։