
Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք աջակցում ենք երկու երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում: Մենք խրախուսում ենք նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիր կնքել», – ասել է Միլլերը: