Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 18-ին աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ. այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: