ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն առաջիկա 20 տարվա ընթացքում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի, զգուշացրել է դաշինքի ռազմական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան։
Հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը նախազգուշացրել է, որ մեծ թվով խաղաղ բնակիչներ պետք է մոբիլիզացվեն, եթե Եվրոպայում ավելի լայն պատերազմ սկսվի, և այժմ կառավարությունները պետք է սկսեն ավելի մեծ պահեստային ուժեր հավաքագրելու գործընթացը. այս մասին գրում է The Telegraph-ը:
Բաուերը նախագահում է ՆԱՏՕ-ի ազգային զինված ուժերի ղեկավարների կոմիտեն և ելույթ է ունեցել Բրյուսելում հանձնաժողովի նիստից հետո:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյությունը հենց այնպես տրված չէ։ Եվ դա է պատճառը, որ մենք (ՆԱՏՕ-ի ուժերը) պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որը հնարավորություն կտա պատերազմի համար ավելի շատ մարդկանց պատրաստել՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ»,- ասել է նա:
Բաուերը գովել է Շվեդիային, որն իր քաղաքացիներին նախապատրաստվել պատերազմին, նախքան երկիրը պաշտոնապես կմիանա դաշինքին։
«Ամեն ինչ սկսվում է սրանից. գիտակցումը, որ ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել, և ամեն ինչ լավ չի լինի առաջիկա 20 տարում»,- ասել է նա։