
ՄԱԿ-ը նշում է, մեծ է հավանականությունը, որ Գազայում ցեղասպանություն է իրականացվում
Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն կարծում է, որ մեծ հավանականություն կա, որ Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացվում:
«Ես վճռականորեն սատարում եմ Հարավային Աֆրիկայի՝ կանխարգելիչ միջոցների դիմելու որոշումը [Արդարադատության միջազգային դատարանում], քանի որ կարծում եմ, որ շատ հավանական է, որ Գազայում ցեղասպանություն է իրականացվում», – ասել է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում:
Հարցին, թե արդյոք Հարավային Աֆրիկայի հայցն ընդդեմ Իսրայելի կարո՞ղ է հաջողել, Ալբանեզեն ասել է. «Տեխնիկապես ես կասեի այո, քանի որ նրանք ժամանակավոր միջոցներ են պահանջում, այդ թվում՝ հրադադար»:
«Այնուհետև դատարանը ստիպված կլինի ժամանակ ծախսել հարաբերակցության վերլուծության համար՝ ցեղասպանության մտադրության միջև, որը Հարավային Աֆրիկան արդեն ամբողջությամբ փաստագրել է, և սպանությունների, ավերածությունների ու տառապանքների»,- ընդգծել է նա։