29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն էլ է զարմանում, թե ինչո՞ւ է Փաշինյանն այդքան թույլ և այդքան քիչ է պաշտպանում ՀՀ շահերը․ Մուրադ Փափազյան

Մակրոնն էլ է զարմանում, թե ինչո՞ւ է Փաշինյանն այդքան թույլ և այդքան քիչ է պաշտպանում ՀՀ շահերը․ Մուրադ Փափազյան

Հայաստանի պատասխանն Ադրբեջանին պետք է կոշտ լինի, կոչ անի միջազգային ընտանիքին, որ Ադրբեջանին հասկացնի՝ պատերազմական ոճն անընդունելի է․ ABC media-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

 «Հայաստանը պետք է իր շուրջը կարողանա կենտրոնացնել ժողովրդավարական ուժեր, երկրներ, պետություններ, որ Հայաստանին համակրում են, բայց երբ ՀՀ վարչապետը թույլ է ու չի պաշտպանում Հայաստանի շահերը, թույլ քաղաքականություն է վարում, թույլ է բանակցությունների մեջ,  դա չի քաջալերում Հայաստանի բարեկամ երկրներին, որ  աջակցեն Հայաստանին։ Բացի Ֆրանսիայից, որովհետև Մակրոնը մեզ մի քանի անգամ ասել է, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է Փաշինյանն այդքան թույլ և այդքան քիչ է պաշտպանում Հայաստանի շահերը՝ դիվանագիտական հանդիպումների ընթացքում»,-ասել է նա։

Փափազյանի խոսքով՝ Ադրբեջանի ու Ֆրանիայի հարաբերություններն այսօր վատ են միայն ու միայն Հայաստանի ու Արցախի պատճառով։

«Ֆրանսիան միջազգային ատյաններում պաշտպանում է Հայաստանն ու Արցախը, ինչն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ֆրանսիան դուրս գա բանակցություններից»,-ասել է Փափազյանը՝  հավելելով, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի ու Արցախի կողքին։