25 Հոտ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օտարերկրացիների կողմից Երևանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքերը նվազել են, մարզերում՝ ակտիվացել. Կադաստրի կոմիտեի նախագահ

Օտարերկրացիների կողմից Երևանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքերը նվազել են, մարզերում՝ ակտիվացել. Կադաստրի կոմիտեի նախագահ

Երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։



Ըստ նրա՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։


Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի՝ Թովմասյանն արձագանքել է, որ իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։



«Այդ աշխատանքները տարվում են, ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- հավելեց նա։



Սուրեն Թովմասյանն, անդրադառնալով օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցուցանիշներին նշել է, որ Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա, դրանք չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, իսկ մնացած դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույն է։


Թովմասյանը նաև նշել է. «Նախնական տվյալներով՝ գործարքների թվի աճ կա ողջ հանրապետությունում։ Երևանում որոշակի նվազում է եղել, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ մեծ է»։