8 ռազմաքաղաքական գործիչների կալանքը երկարաձգվել է 4 ամսով
Ապօրինի գերեվարված և Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 4 ամսով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի 4 ամսով երկարաձգելու մասին։