27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պետք է դառնա յուրօրինակ միջավայր, որտեղ կկարողանան գործակցել բոլոր այն պետությունները, որոնց հետ մեր շահերը համընկնում են․ Վարդան Ոսկանյան

Հայաստանը պետք է դառնա յուրօրինակ միջավայր, որտեղ կկարողանան գործակցել բոլոր այն պետությունները, որոնց հետ մեր շահերը համընկնում են․ Վարդան Ոսկանյան

 Մեր պետության և ազգի գոյությունը, ոչ թե իրողությունների հետ հաշտվելն է, այլ այդ իրողությունները փոխելու արդյունք․ այս մասին «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» քննարկմանը ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ չպետք է վերջնականապես փակել Արցախյան էջը։


«Ըստ էության՝ այդպես էլ չէ, ես ուզում եմ շատ հստակ արձանագրել, եթե Արցախի հիմնախնդիր չկա, ապա ինչ են անում այնտեղ ռուս խաղաղապահները։ Մենք պետք է հստակորեն արձանագրենք արմատապես սխալ մտայնությունը, որը ներդրվում է հասարակության մեջ, թե՛ դրսից, թե՛ ներսից։ Ի՞նչ է նշանակում կասկածի տակ դնել Հայաստանի պատմական լեգիտիմության հանգամանքը։ Այս տարածաշրջանում, եթե կա պատմական լեգիտիմության խոշորագույն խնդիր ունեցող պետություն, ապա դա արհեստածին Ադրբեջանն է»,- նշել է իրանագետը։


Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով հայիրանական հարաբերություններին, նշել է, որ իրանական կողմից եկող ուղերձները մի քանիսն են, ուղղված թե՛ աշխարհին, թե՛ Հայաստանին։


«Հայիրանական հարաբերության մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում։ Իրանական օրենքը հստակ է․ իրանցիները ցանկանում են Հարավային Կովկասում ունենալ իրենց ներկայությունը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան այստեղ ամրակայել է իր դիրքերը ի դեմս Ադրբեջանի, և այդ ներկայության ապահովման միակ հարթակ տեսնում են Հայաստանի Հանրապետությունը՝ հաշվի չառնելով այն, որ Վրաստանը սեփական դիրքորոշումը ունի , և սրանից պարզ է դառնում, որ Վրաստանը գնում է դեպի ԵՄ։ Հայաստանը ոչ թե պիտի դառնա հարթակ Իրանի ներկայության համար, այլ պետք է դառնա յուրօրինակ միջավայր, որտեղ կարողանան համագործակցել այն բոլոր պետություններ , որոնց շահերը մեր շահերի հետ համընկնում են»,- ասել է Ոսկանյանը։