09 Մայ
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար. Արդարադատության միջազգային դատարան

Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար. Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ։

«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու բոլոր գործողությունները, որոնք մտնում են ցեղասպանության կոնվենցիայի մեջ», – ասել է նա։
Միևնույն ժամանակ դատարանը չի կարգադրել Իսրայելին ամբողջությամբ դադարեցնել իր հարձակումը անկլավում:
Ավելի քան 26,000 պաղեստինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, սպանվել են պատերազմի սկսվելուց ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,9 միլիոն մարդ տեղահանվել է։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ սովի վտանգը Գազայում օրեցօր աճում է։

Ռազմագերիներ