«Ռուսաստանը շարունակում է ներդրում ունենալ՝ կանխելու Հայաստանի պարտությունը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցություններին և ականապատ դաշտերի քարտեզների՝ հումանիտար փոխանակմանը, ասել է.
«Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար, մասնավորապես, 2020թ. աշնանը։ Եվ ներդրում է ունենում՝ կանխելու ավելի ծանր վիճակը, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պարտությունը։ Միաժամանակ, մենք միշտ էլ հատուկ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերել գերիների, պահվող անձանց փոխանակմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանակմանը։ Պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը, որոնք հարավային Կովկասին խաղաղություն են բերում»։