
Հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր է ստորագրվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր:
Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի ստորագրումը որակել է հայ-վրացական հարաբերությունների հանգրվանային իրադարձություն։