ՌԴ Ռոստովի մարզում Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով անօդաչու թռչող սարք է վնասազերծվել, զոհեր չկան. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Այսօր առավոտյան Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանում անօդաչու թռչող սարք է վնասազերծվել»,- գրել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
Անօդաչու թռչող սարքն ընկել է քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող ճամբարի վրա, վնասվել են պատուհաններ ու շինությունը։ Ձմռանը հաստատությունը չի գործում և փակ է։ Տուժածներ չկան, ասել է մարզպետը։