23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում մարդկանց դիերի վաճառքով զբաղվող խումբ է վնասազերծվել

Իսպանիայում մարդկանց դիերի վաճառքով զբաղվող խումբ է վնասազերծվել

 Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտարարել է, որ վնասազերծել է ենթադրյալ հանցավոր ցանց, որն անօրինական ճանապարհով դիեր է ձեռք բերել և դրանք վաճառել համալսարաններին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ազգային ոստիկանության գործակալները բացահայտել են Վալենսիայում դիերի վաճառքով զբաղվող հանցավոր ցանց։ Նրանք կեղծել են փաստաթղթեր՝ դիակները հիվանդանոցներից և ծերերի խնամքի կենտրոններից հավաքելու համար, այնուհետև դրանք վաճառել են համալսարաններին՝ գիտական գործունեության համար՝ մեկ մարմնի դիմաց ստանալով 1200 եվրո»,- հայտարարել է ոստիկանությունը։

Հանցագործներն ընտրել են մարդկանց, ովքեր հարազատներ չունեն, կամ օտարերկրացի են։

Հանցավոր խմբի բացահայտումից հետո, ստացվել է տեղեկություն, որ Վալենսիայի համալսարաններից մեկը գնել է 11 դիակ: