Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը
Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է Exoil Group հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը։ Հայաստանում նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված փողերի լվացման մեղադրանքով, գրում է РБК-ն։
Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։
РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է, ապրում է Լիպեցկի շրջանում։
Exoil Group հոլդինգը հրաժարվել է մեկնաբանել Կարեն Վանեցյանի ձերբակալությունը։