27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վստահ եմ, որ իմ ղեկավարած բաժնի լուծարումը Հայոց պատմության դասագիրքը քննադատելով է պայմանավորված, նախարարը դա ակնարկել է․ Մալոյան

Վստահ եմ, որ իմ ղեկավարած բաժնի լուծարումը Հայոց պատմության դասագիրքը քննադատելով է պայմանավորված, նախարարը դա ակնարկել է․ Մալոյան

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը որոշել է լուծարել պատմաբան Արման Մալոյանի ղեկավարած բաժինը։ Այս երեկ գրառումներ եղան,

որոնցում նշվում է, թե պատճառը Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին Մալոյանի կատարած գրառումն է, որտեղ վերջինս իր տեսակետն է նշել դասագրքի մասին։

ABC Mediaն Արման Մալոյանի հետ զրուցել է բաժնի լուծարման պատճառները պարզելու համար։

«Մենք ծանուցում ենք ստացել, որ աշխատանքի ծավալների և կազմակերպման պայմանների փոփոխման հետ կապված, աշխատողների քանակի և հաստիքների կրճատում է նախատեսված, բայց այս պահի դրությամբ դա միայն մեր բաժնին է վերաբերել։ Ծանուցում ստացել ենք միայն ես ու մեր բաժնի 9 աշխատակցները»,-ասաց Արման Մալոյանը։

Մալոյանի խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունների հնարավորության մասին խոսակցություններ եղել են, սակայն դեկտեմբերի 12-ին հիմնադրամիի հոգաբարձուների կողմից հաստատված նոր կառուցվածքի մասին ծանուցվել են երկու օր առաջ։

Մալոյանը սկզբում կարծել է, թե դժվար թե հարցը Հայոց պատմության դասագրքի մասին իր արտահայտած կարծիքի հետ  կապ ունենա։

«Հիմա ես վստահ եմ, որ իրոք դրանով է պայմանավորված, մանավանդ, որ նախարարը գիտնականների հետ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը ի պաշտոնե այն կառույցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որտեղ աշխատում եմ ես։ Ես այդպես էլ չհասկացա, թե այս հայտարարությունն ինչու արվեց, բայց այս պահին հիշեցի, որ ես ու 19-ից ավելի գիտնականներ ներկա ենք եղել։ Նրանք կարող են փաստել, որ այդ ժամանակ արդեն որոշումը կայացված է եղել։ Մտածել են, որ հարմար տարբերակ է բաժնի լուծարման միջոցով  իրենց ոչ ձեռնտու մասնագետից ազատվելը»,-նշեց Մալոյանը։