Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է․ այս մասին հայտնում է Газета. Ру.-ն։
«Գոնե այն առումով, որ Արցախի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։