
Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից շփումներով. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ավարտել է երկօրյա այցը Հայաստան, ինչից հետո գրառում է արել X-ի իր միկրոբլոգում:
«Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»,-գրել է Կլաարը։