
Ռուսաստանի համար կարևոր է, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով
Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. այս մասին, РИА новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով նրան, որ Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը:
«Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Մոսկվայի համար այդ հարաբերությունները թանկ են: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է»,– ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: