
ԵՄ շենքի դիմաց ֆերմերները խարույկ են վառել․ տեսանյութ
Բրյուսելում բողոքի ցույց կազմակերպած եվրոպացի ֆերմերները խարույկներ են վառել քաղաքի կենտրոնում, հայտնում է РИА новости-ի թղթակիցը։
Խարույկ են վառել նաև Եվրախորհրդարանի շենքի դիմաց։ Խորհրդարանի մուտքն արգելափակվել է ոստիկանների կողմից։
Ցուցարարներն ու իրավապահները շարունակում են հանդարտ պահել իրավիճակը, ոստիկանությունը միայն պարբերաբար փորձում է մարել կրակը։
Ֆերմերների բողոքի ակցիաները վերջերս մեծ թափ են ստացել Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս: Գործադուլներ են Իտալիայում,
Բելգիայում, Նիդեռլանդներում, Դանիայում և Գերմանիայում։
Ֆերմերների դժգոհությունը կապված է դիզվառելիքի գների բարձրացման, Ուկրաինայից հացահատիկի ներկրման և բյուրոկրատիայի պատճառով եկամտի անկման հետ։