26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան խնդրել է հանձնել Իլ-76-ի կործանման ժամանակ զոհված գերիների մարմինները. Կրեմլից հայտնում են՝ նման խնդրանք չի եղել

Ուկրաինան խնդրել է հանձնել Իլ-76-ի կործանման ժամանակ զոհված գերիների մարմինները. Կրեմլից հայտնում են՝ նման խնդրանք չի եղել

Ուկրաինան Ռուսաստանին խնդրել է հանձնել Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհված ռազմագերիների մարմինները. այս մասին kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

«Ուկրաինան դիմել է և շարունակում է դիմել դիակների վերադարձի վերաբերյալ։ Առայժմ ռուսական կողմը չի համաձայնում դրան»,- ասել է Յուսովը:

Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը Կիևից Իլ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները փոխանցելու խնդրանքով որևէ հարցում չի ստացել:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Բելգորոդի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ, որոնք բոլորը զոհվել են։ ՌԴ քննիչների տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել է ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգից արձակված երկու հրթիռով։