Հիշեցնեմ ՔՊ խմբակցության պատգամավորներին, որ իրենք վստահության քվե չեն ստացել ՝ Ալևից խաղաղություն խնդրելու և ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին քաղաքացիությունից զրկելու համար․ Մենուա Սողոմոնյան
Ձեր նախընտրական ծրագրի հիման վրա կազմված այս կառավարության ծրագրի
բազմաթիվ դրույթներ տապալվել են, ես անդրադառնալու եմ միայն նրանց, որոնք առընչվում
են Արցախի խնդրին․ այս մասին «Հայաքվե» նախաձեռնության օրինագծի հարցով ԱԺ լսումների
ընթացքում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող շտաբի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հիշեցրեց, որ Կառավարության այս ծրագրում առաջիկա տարիների
գլխավոր խնդիր է հռչակված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, խնդրի խաղաղ կարգավորումը,
կարգավիճակի վերջնական հստակեցումը, սակայն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի
«պրահյան» հայտնի հայտարարւթյամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ՝ դրանով ոտնատակ
տալով կառավարության ծրագրի այս դրույթը։
«Մեր այն քաղաքացիները,ովքեր ստացել են ՀՀ հպարտ քաղաքացու խորհրդանշական
քարտեզով անձնագրերը, որտեղ Հայաստանն ու Արցախը միասին են պատկերված, հիմա ումի՞ց
պատասխան պահանջեն նրա համար , որ իշխանությունների «խաղաղության խաչմերուկ» նախագծում
Արցախը չկա» ,- նշել է նա և հիշեցրել, որ իշխանությունը վստահության քվեն՝ Արցախը
Ադրբեջանի մաս ճանաչելու համար չի ստացել։
«Ես ուզում եմ հիշեցնել ՔՊ խմբակցության պատգամավորներին,
որ իրենք վստահության քվե չեն ստացել ՝ Ալևից խաղաղություն խնդրելու և ՀՀ քաղաքացի
հանդիսացող արցախցիներին քաղաքացիությունից զրկելու,փախստականի անվան տակ երկրից դուրս
ուղղորդելու համար։ «Հայաքվե»-ի 58 հազար քաղաքացիների անունից պահանջում եմ ձեզնից՝
կողմ քվեարկե՛ք նախագծին, ապահովեք սահմանադրականությունը և մի՛ գերեզմանեք ժողովրդավարությունը
Հայաստանում։