27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել

Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործում․ այս մասին գրում է ТАСС-ը:

«Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», – ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։

Բորելի խոսքով` պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. փաթեթը կհաստատվի մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման երկրորդ տարուն ընդառաջ։