23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխող  վարչախումբն իր գործողություններով շարունակաբար ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում․ Ավետիք Չալաբյան

Իշխող վարչախումբն իր գործողություններով շարունակաբար ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում․ Ավետիք Չալաբյան

Այսօր ունենք իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը
բերել է  Արցախի հայաթափմանը, տասնամյակներով ձևավորած պետական կառույցի փաստացի
կազմալուծմանը․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լսումների ժամանակ
ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին մենք ապրում ենք  քաոսի և իրավական
ամենաթողության պայմաններում։

«Իշխող  վարչախումբը, որը, ցավոք, այսօր  ներկայացված
չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է ժողովրդավարական ճանապարհով, սակայն
իր գործողություններով շարունակաբար  այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում»,-ասել
է Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով, իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր 
ձախողումները, ըստ էության, հրաժարվել է  մեր անկախության և սահմանադրական կարգի
այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա ոչ հանրային մանդատը, փաստ ացի, բռնանալով 
սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա, ներառյալ նաև այն քաղաքացիների,
որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար։

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի տարբեր հատվածներ այսօր
օկուպացված են, դրանք  ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարեն
այս իշխանությունը շարունակում է  խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի 
երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության» խաչմերուկի»,- ասել է նա հավելելով,
որ  Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը  պրակտիկորեն մոռացության
է մատնված ՀՀ կողմից։

Չալաբյանը նշել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը կոչված է հստակ
պատասխանատվություն սահմանել մեր Սահմանադրությունը ոտնահարելու, հանուն սեփական 
իշխանության հայրենիքը ուրանալու, նախորդ սերունդների արյունով և քրտինքով ստեղծածն 
ու պահածը թեթևամտորեն  թշնամուն նվիրաբերելու համար։

Նա նշեց, որ այսօր իշխող ուժը պարտավոր է ևս մեկ անգամ վերահաստատել
իր նախընտրական հանձնառությունները՝ ընտրողների առաջ, այլապես ներկա կառավարությունը
լեգիտիմ չէ, պետք է հրաժարական տա։

«Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին՝ առաջին հերթին իշխող ուժին,
հարգել մեր քաղաքացիների հավաքական կամքը, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը,
հենց իրենց նախընտական խոստումները, ծրագիրը և կողմ քվեարկել «Հայաքվե»-ի ներկայացրած 
օրենսդրական նախաձեռնությանը»,- ասել է Չալաբյանը։