Զինված հարձակում` Ստամբուլի դատարաններից մեկի վրա. կան վիրավորներ
Ստամբուլում դատարաններից մեկի շենքի անվտանգության կետի վրա հարձակում է տեղի ունեցել:
«Հարձակվողները՝ տղամարդ և կին, արդեն սպանվել են»,- գրել է Ներքին գործերի նախարարը` X-ի իր միկրոբլոգում:
Նա նաև հայտնել է, որ վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան։
Միջադեպից հետո դատարանի բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակվել են, իսկ տարածքում ոստիկանների ներկայությունն ավելացել է։
Ստամբուլի դատարանի շենքի վրա հարձակվողները Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ձախ արմատական DHKP-C կուսակցության անդամներ էին։