
Սամվել Շահրամանյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
2024թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև, որին ներկա էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական և իրավական վիճակի և մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը:
ԱՀ նախագահը ներկայացրեց Արցախի կարգավիճակի և առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՅ Դաշնակցության և Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:
Վերջում որոշվեց շարունակել հանդիպումները։