18 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում, սա Իրանի հստակ դիրքորոշումն է. այս մասին ասել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում։

«Աշխարհում ընդունված է՝ միջանցքի մասին խոսելիս ընկալվում է որպես շփման հնարավորություն, իսկ այս տարածաշրջանում բոլորովին այլ կերպ է ընկալվում։

Նա ընդգծել է՝ խաղաղության կարող է բերել խաղաղության ու բարեկամության հռետորաբանությունը։

Իրանի դեսպանը պատասխանել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու Ադրբեջանի փորձի դեպքում Իրանի գործողությունների մասին հարցին.

«Ինչ վերաբերում է հավանականությանը, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել, Թեհրանը չի կարող գնահատականներ տալ, ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կվարվենք Հայաստանում, դա կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից»։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ սպառնալիքներին ու մի քանի դիտարկում արեց։

«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»,– հայտարարել է դեսպանը։

Հարցին` արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Իրանը Սյունիքում ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ, դեսպանն արձագանքեց. «Ես կնախընտրեմ նման ասեկոսեներին չպատասխանել»։