29 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ֆիննական հարաբերությունների մասին այլևս չենք կարող խոսել, դրանք ոչնչացված են․ դեսպան

Ռուս-ֆիննական հարաբերությունների մասին այլևս չենք կարող խոսել, դրանք ոչնչացված են․ դեսպան

Ռուսաստանի և Ֆինլանդիայի երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ ավերված են, Ֆինլանդիայի նոր նախագահի ընտրությունը չի հանգեցնի դրանց բարելավմանը, РИА новости-ին ասել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը։

«Երևի այլևս հնարավոր չէ խոսել ռուս-ֆիննական երկկողմ հարաբերությունների վատթարացման մասին, մենք խոսում ենք դրանց լիակատար ոչնչացման մասին: Հելսինկիի քաղաքականությունը հանգեցրեց երկկողմ փոխգործակցության բոլոր ոլորտներում աղետալի փլուզման։ Դա ենթակառուցվածքային երկարաժամկետ վնաս է հասցրել հենց այդ երկրին»,- ասել է նա։

Քաղաքական երկխոսությունը դադարեցվել է, գործարար կապերն ու շփումները Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզերի, քաղաքների, հասարակական կազմակերպությունների միջև ամբողջությամբ խզվել են, սահմանը «կողպված է», ցանկացած տրանսպորտային կապ չեղյալ է հայտարարվել, հավելել է Կուզնեցովը։