Բայդենը հայտարարել է, որ զրուցել է հանգուցյալ Կոլի և Միտերանի հետ
ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը շարունակում է զվարճացնել հասարակությանը. այս անգամ Բայդենը բացահայտել է, որ երեք տարի առաջ շփվել է Հելմուտ Քոլի հետ։ Գերմանիայի նախկին կանցլերը մահացել է 2017թվականին:
«Կոլը նայեց ինձ և հարցրեց, թե ինչ կասեի, եթե The Times թերթում տեսնեի, որ հազար մարդ կոտրել է բրիտանական խորհրդարանի դռները և սպանել մի քանի մարդու ճանապարհին», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Լաս Վեգասում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հավելել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայում G7-ի առաջնորդների հանդիպման մասին է։ Սակայն Բայդենն այդ ընթացքում, իհարկե, չէր կարող խոսել Կոլի հետ, քանի որ նա վաղուց մահացել էր:
Մինչ այս ԱՄՆ ղեկավարը հայտնել էր, որ զրուցել է Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ։ Նրանք միասին «քննարկել էին» Ամերիկայի վերադարձի հարցը։