28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2022-ին Ուկրաինայի հետ բանակցությունները գրեթե ավարտվել էին, բայց Կիևը հրաժարվեց պայմանավորվածություններից. Պուտին

2022-ին Ուկրաինայի հետ բանակցությունները գրեթե ավարտվել էին, բայց Կիևը հրաժարվեց պայմանավորվածություններից. Պուտին

Ուկրաինան ընդունել է արևմտյան երկրների հրահանգները՝ պայքարել Ռուսաստանի դեմ մինչև վերջ. ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լրագրողի հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ բանակցություններ կլինեն, և ինչու մինչ այժմ խաղաղ բանակցություններ չեն եղել հակամարտության կարգավորման համար, Պուտինը պատասխանել է, որ 2022 թվականին Ուկրաինայի հետ բանակցությունները գրեթե ավարտվել են, սակայն Կիևից զորքերի դուրսբերումից հետո ուկրաինական կողմը հրաժարվել է բոլոր պայմանավորվածություններից։

«Եվ նա հաշվի է առել արևմտյան երկրների՝ եվրոպական, Միացյալ Նահանգների հրահանգները՝ պայքարել Ռուսաստանի հետ՝ մինչև դառը վերջ», – ասել է նա: