Պեսկովը՝ ՌԴ նախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից՝ կապված Միջազգային քրեական դատարանին միանալու հետ. այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի միացումը միջազգային այս կանոնադրությանը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ: Երևանը, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ: