Բրյուսելում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հանդիպումը։
Դիմելով Միրզոյանին՝ Բորելն ասել է․ «Ցավոք, կրկին խնդիր ունենք»։ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Դժբախտաբար, այո»։
Միրզոյանը Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
Մինչ նա Բրյուսելում էր, Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, ևս մեկը վիրավոր է։