29 Դեկ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական հարցի  կարգավորման շուրջ համաձայնության գալու տարբերակներ դեռ չեն երևում. Լավրով

Ուկրաինական հարցի կարգավորման շուրջ համաձայնության գալու տարբերակներ դեռ չեն երևում. Լավրով

 

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն համաձայնության տարբերակներ դեռ չեն երևում. այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բաց ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը, այն իրողությունները, որոնք ստեղծվել են երկար տարիների ընթացքում և որոնք այժմ հանգեցրել են ներկա իրավիճակին։ Սակայն մեզ պատերազմ հայտարարողների մոտ լուրջ առաջարկների բացակայության և մեր շահերն ու իրողությունները հաշվի չառնելու ցանկության բացակայության պարագայում բանակցությունների սեղանի շուրջ խոսել դեռ չի ստացվի։ Նման տարբերակներ չեն ուրվագծվում», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։

Հիշեցնենք` Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ կպայմանավորվեն, ժողովուրդների միջև հարաբերությունները կվերականգնվեն, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի: