Ֆրանսիայի խորհրդարանի հանձնաժողովը Արցախում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել
Ֆրանսիայի խորհրդարանի Միջազգային հարցերով կոմիտեն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ալիևի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները և աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն։
«Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»,- գրել է նա։