27 Նոյ
2024
2.9° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի շահերը կապված են ոչ թե տարածաշրջանում խաղաղության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի շահերը կապված են ոչ թե տարածաշրջանում խաղաղության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու․ ՌԴ ԱԳՆ

Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վարադառնալը, համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին. այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին», – ասել է Գալուզինը։

Նա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ որքան շուտ Երևանը հաղթահարի իր կասկածները ՀԱՊԿ-ի հետ կապված և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին այս կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան ավելի լավ։

Անդրադառնալով , որ Հարավային Կովկասին նշել է , որ ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է, մինչդեռ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։
«Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտականներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, կայունություն և հաստատուն խաղաղություն չի եղել:Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները», – ասել է Գալուզինը։

Նա հավելել է, որ Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և հասնել կայուն խաղաղության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։