16 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ այն ՀՀ-ի դեմ պատերազմի վերածելու հեռանկարով․ Փաշինյանը՝ Բաքվի նպատակների մասին

Ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ այն ՀՀ-ի դեմ պատերազմի վերածելու հեռանկարով․ Փաշինյանը՝ Բաքվի նպատակների մասին

Ադրբեջանը խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից․ կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ պատճառը մեկն է․ «Այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարարություններում ու գործողություններում։ ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցությունների ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»։