26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմեց ՌԴ-ին, սակայն աջակցություն չստացավ․ Զատուլին

2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմեց ՌԴ-ին, սակայն աջակցություն չստացավ․ Զատուլին

Ժամանակին զգուշացրել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների
մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց ինձ չեն լսել․
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին
Զատուլինը։

«Ինձ ասում էին` կտրվել եք իրականությունից, նրան ժողովուրդն է
սատարում։ Ասում էին` մենք չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, աշխատում ենք
ղեկավարների հետ։ 2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունը, կարծում եմ՝ միտումնավոր
արեց, քանի որ պետք էր ազատվել Ղարաբաղից»,- ասել է քաղաքական գործիչը։

Զատուլինն ասել է՝ երբ Փաշինյանը 2021-ին արտահերթ խորհրդարանական
ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի
Դաշնությանը՝ աջակցություն խնդրելով։ ՌԴ-ն, սակայն, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ
եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի
9-ի եռակողմ հայտարարությունից, որով վերջ էր դրվել Արցախում ռազմական գործողություններին։

Մոսկվայում կարծել են, թե այդ փաստաթղթից հրաժարվելը կարող է նոր
պատերազմի պատճառ դառնալ։