23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի համար անընդունելի են տարածքային փոփոխությունները

Իրանի համար անընդունելի են տարածքային փոփոխությունները

Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումն է` հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը․ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխություն։ Ցանկացած տարածքային փոփոխություն պետք է տեղի ունենան երկու երկրների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով և դա լինելու է մեր վերջանական դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ։

«Բոլոր կողմերին աջակցում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ջերմ ու խաղաղ հարաբերություններ հաստատվեն։ Մենք վստահ ենք և կարծում ենք, որ միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է և բարեկամական երկխոսությունն է։ Եվ մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ և երկխոսություն ունենք, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է դեսպանը։