Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը․ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Հայաստանը շատ բարձր գնահատված գործընկեր է Միացյալ Նահանգներում, և մենք բարձր ենք գնահատում նրա հանձնառությունը արժանապատիվ և կայուն խաղաղությանը»,-ասել է Բլինքենը:
Նա հավելել է, որ բացի դա քննարկելուց ու դրա ուղղությամբ աշխատելուց, աշխատում են նաև ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, և մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել այդ ամենը: