Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակը։