Կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո գրառում է արել` նշելով, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», – ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Մյունխենում Փաշինյանի, Ալիևի և Շոլցի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել։